Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՇ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է
ԳՇ պետի պաշտոնը համատեղելով պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հետ` քաղաքականացնում են այդ պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Հայտնել էինք, որ երեկ կառավարությունն ընդունեց նախագիծը, ըստ որի` ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Նրանց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով (ՊՆ առաջին տեղակալ) ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին։ Նրանք չեն հասկանում, որ այսօրվա պաշտպանության մասին օրենքով էլ այս ուղղահայացը գոյություն ունի. ԳՇ–ն ենթարկվում է նախարարին։ Այս փոփոխություններով հավասարություն է դրվում պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջև»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` ամենավտանգավորն այն է, որ ԶՈւ հրամանատար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է պաշտպանական քաղաքականության որևէ փորձառություն չունենալ։ Օհանյանը նշում է` իր համար այս ամենը մի փոքր հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ զինվորական դարձնեին։
Օհանյանը հիշեցրեց, որ ԶՈւ ողջ պատմության ընթացքում պաշտպանության նախարարների պաշտոնները քաղաքացիական են եղել, բացի Վաղարշակ Հարությունյանից, որը 1999-ին նշանակվեց այդ պաշտոնին։
Նրա խոսքով` 2008-ի դեկտեմբերին ընդունված պաշտպանության մասին օրենքով նախարարի և ԳՇ պետի պարտականությունները հստակ առանձնացվեցին։ Նախարարը պատասխանատու էր պաշտպանական քաղաքականության, դրա շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության և ԶՈւ համակողմանի ապահովման համար։ ԳՇ պետը պատասխանատու էր մարտական ստորաբաժանումների կառավարման և մարտական խնդիրների կատարման համար։
Նա հավելեց, որ ներկայիս իշխանությունը պաշտպանության մասին օրենքին լիարժեք չի տիրապետում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 12:38
Факельное шествие, организуемое в преддверии 110-ой годовщины Геноцида армян, начнется 23 апреля в 19:15 с Площади Республики Ереванв. Об этом говорится в сообщении, распространенном офисом по связям с общественностью Верховного органа АРФ Дашнакцутюн Армении.
-
2025-04-23 12:37
Министры иностранных дел Великобритании, Франции, Германии и Украины после отказа госсекретаря США Марко Рубио ехать в Лондон отложили запланированную на среду встречу по Украине. Об этом сообщил телеканал Sky News.
-
2025-04-23 12:33
Иностранцы, имеющие карту статуса проживания в Армении или справку, подтверждающую законность проживания, отныне смогут идентифицироваться и получить Mobile ID. Соответствующее решение принято 23 апреля на заседании правительства Армении.
-
2025-04-23 12:32
Распространение лжи со стороны правящей партии «Гражданский договор» достигло просто немыслимых масштабов. Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявил 23 апреля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.