ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության մեր բոլոր երեք տարածաշրջաններում
Երևանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մեծ ուշադրություն են դարձրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակին։ Իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության մեր բոլոր երեք տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երևանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին, ապա այնտեղ այն վատթարանում է»,- հայտարարել է Զասը։ Նրա խոսքով, միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակի մասին նախարարների հայտարարությունը խոր մտահոգություն է արտահայտում միջազգային անվտանգության համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Դիրքորոշում է հնչել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման, որոշ պետությունների՝ մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին։ Աջակցություն է հայտնվել նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի ամրապնդմանը։
Երկրորդ հարցը ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված աշխատանքների քննարկումն է եղել։ «Սա հայկական կողմի առաջնահերթությունն է։ Առաջին գործնական փորձը ձեռք է բերվել Ղազախստանում գործողության ընթացքում։ Այն կատարելագործման լավ հիմք տվեց»,- ասել է Զասը։ Նա նշել է, որ ԱԳ նախարարներին տեղեկացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ «Խոսքը իրավական դաշտի շտկման, կառավարման մարմինների ու զորքերի, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքային մարմինների պատրաստման համակարգի բարելավման մասին է, մի շարք խնդիրներ լուծում ենք»,- նշել է Զասը՝ շնորհակալություն հայտնելով առաջարկությունների և նախաձեռնությունների համար, որոնք հնչել են նախարարների խորհրդի նիստում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.