Последние новости

Մանուկյան․ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել 2 տարի առաջ հարուցված գործով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախնական տեղեկությունով՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել ԱԱԾ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

«Այս երկու տարվա ընթացքում Բագրատ Եսայանը մասնակցել է բոլոր դատական նիստերին, բացատրություններ է տվել, հանդես է եկել ասուլիսներով, բայց այժմ ԱԱԾ-ականնները որոշել են գալ լրատվամիջոց և աշխատանքը խանգարելով, աշխատակիցների աչքերի առջև Բագրատ Եսայանին տանել ԱԱԾ: Հիմա սա ձևակերպենք, որ քաղաքացի՞ Բագրատ Եսայանին են ձերբակալել, թե՞ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենին՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեռուստաընկերության դեմ իրականացվող արշավը»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ