Նա փողոցային պահվածք էր դրսևորում. զոհվածների ծնողները` Քյարամյանի հետ հանդիպման մասին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դժգոհ են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։
Նա ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու զոհվածների հարազատների միջև 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
«Ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն զոհվածների ծնողների, հարազատների հետ, որոնք վիրավոր հոգի ունեն։ Հանդիպման օրը մենք նման պահվածք չտեսանք։ Խոսքում սադրիչ դրույթ եղավ, ինչի հետևանքով ծնողների հետ վիճաբանություն եղավ։ Մենք ապշած էինք, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդը բառացիորեն փողոցային պահվածք էր դրսևորում և ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի կամ հարց լուծելու։ Որոշ մայրեր, այդ թվում` ես, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս եկանք»,– նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով` այդ միջադեպից հետո Քյարամյանը ներողություն է խնդրել, բայց Տոնոյանն արդեն ներկա չի եղել։ Զոհվածի մայրն ընդգծեց, որ այս միջադեպն էլ ավելի է ամրապնդել ծնողների անվստահությունը քննչական մարմնի նկատմամբ, և նրանք շարունակում են պնդել, որ պետական դավաճանության քրեական գործը փոխանցվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Մեկ այն ծնող էլ նշեց, որ ինքն էլ է մասնակցել հանդիպմանը ու շեշտեց, որ խոսակցության սկզբում Քյարամյանը ցանկացել է խոսակցությունը այլ ուղղությամբ տանել, ինչն իրենց պահանջների մեջ չի մտել։
«Նրան 7 օր ժամանակ էր տրվել, որպեսզի ամբողջությամբ ծանոթանա գործին, քանի որ 10-12 հատորից է կազմված։ Անցել է արդեն այդ 7 օրը, դավաճանին հարցաքննելու չեն կանչել։ Ցանկանում ենք գործը տեղափոխել ԱԱԾ, որը վերջին կետն է, հույս ունենք` մեր պայքարը նպատակին կհասնի»,– նշեց տղամարդը։
Պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանն էլ ներկայացրեց իրենց շարժումը, որը կոչվում է «Որդիների պահանջով»։ Նա պատմեց իրենց կատարած քայլերի, անհաջողությունների ու հաջողությունների մասին, որոնք ունեցել են իրենց բողոքների ընթացքում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե 2020 թվականին կարող էր նույն իրավիճակը լինել, սակայն առանց զոհերի, ինչը ծնողներին շատ էր զայրացրել։
Արա Ռոստոմյանի խոսքով` խնդիրը մեկն է`պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են իրենց որդիների զոհվելու համար։
«Մեր միջնորդություններից մեկն այն էր, որ պետք է վարչապետին ներգրավեն որպես մեղադրյալ, ձերբակալեն, որպեսզի չազդի նախաքննական մարմնի վրա։ Այդ միջնորդությունը մերժվել է, գործն էլ մի տեղից մյուս տեղ են տեղափոխում` հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե։ Մենք այդ կառույցներից որևէ ակնկալիք չունենք, այդ պատճառով միջնորդել ենք, որպեսզի գործը տեղափոխվի ԱԱԾ»,– ասաց Ռոստոմյանը։
Նա շեշտեց, որ իրենք քաղաքական որևէ ուժի հետ առնչություն չունեն ու իրենց պայքարն իրավական է։ Անդրադառնալով հաճախ հնչող հարցին` այդ դեպքում ինչու են Ֆրանսիայի հրապարակում վրան տեղադրել (այնտեղ «Դիմադրություն» շարժումն է գտնվում)` Հակոբ Ռոստոմյանի հայրն ընդգծեց` եթե ՔԿ–ն մինչև իրենց ասուլիսի ավարտը գործողություն կատարի ու որպես մեղադրյալ ներգրավի երկրի վարչապետին, հարցաքննի ու կալանավորի, ապա այդ վրանը կհանվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.