Последние новости

Կալանավորեք վարչապետին և մեր վրանը Ֆրանսիայի հրապարակից կհանենք. զոհված զինծառայողի հայր (Տեսանյութ)

Ծնողների շարժումը տարբեր լրատվականներ անընդհատ փորձում են կապել տարբեր քաղաքական ուժերի հետ։ Կեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մեր շարժումը բացառապես իրական է, մենք քաղաքականություն հետ որևէ առնչություն չունենք։ Այդ մասին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

 


«Կուզեմ պատասխանել լրագրողների կողմից մեզ հաճախակի ուղղվող այն հարցին, թե՝ եթե քաղաքական չի ձեր պայքարն, ապա ինչու եք Ֆրանսիայի հրապարակում վրան տեղադրել։ Եթե մինչև ասուիսի ավարտը Քննչական կոմիտեն գործողություն կատարի և որպես մեղադրյալ ներգրավի երկրի վարչապետին, նրան կալանավորի և հարցաքննի, մինչև մեր՝ Ֆրանսիայի հրապարակ գնալն այնտեղ էլ վրան չի լինի»,-ասաց զոհվածի ծնողն ու հույս հայտնեց, որ այդ թեման այլևս չի քննարկվելու։

Եվս մեկ անգամ շեշտելով, որ զոհված զինծառայողների ծնողների պայքարը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում, կապ չունի քաղաքական որևէ ուժի հետ, Ռոստոմյանը նաև նշեց, որ հենց մեղավորները պատժվեն, իրենց պայքարն էլ կավարտվի։

«Փաստինֆո»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ