Իշխան Սաղաթելյան․ Ձերբակալությունները քաղաքական տեռոր է
Իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանին և այլ կուսակցականների։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է դեպքին՝ հայտարարելով, թե «սա քաղաքական տեռոր է՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»։
«Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։
Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար:
Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա՝ շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։ Սա քաղաքական տեռոր է՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։
Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես, ՀՅ Դաշնակցությունը։
Քիչ առաջ բերման են ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։
Մինչ այդ, կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական, քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:
Չի՛ ստացվելու, չե՛ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու», - Facebook-յան իր էջում գրել է Սաղաթելյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.