ՀՅԴ Բյուրո․ Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում
Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
Հայտարարությունում ասվում է. «Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա առաջընթացի զեկույց։ Ինչպես նախորդ վեց տարիներին, խորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը։
Եվրոպական խորհրդարանը, մասնավորապես հորդորում է Թուրքիային` հանձնառու լինել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցմանը, ներառյալ Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորումը, և լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության պարտավորությունները,
կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին` ուսումնասիրել «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական շարժման գործունեության արգելման հնարավորությունը ԵՄ երկրներում, հորդորում է թուրքական իշխանություններին մեծացնել ջանքերը՝ արդյունավետ կերպով կարգավորելու երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծայրաստիճան վատ իրավիճակը, մտահոգված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հակասում է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության ընդհանուր նպատակներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Կովկասի տարածաշրջանին, համարում է, որ Թուրքիան հետևողականորեն հեռու է մնում ԵՄ արժեքներից և չափանիշներից։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի սույն բանաձևը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արեց իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս` Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է վերոհիշյալ հարցերը պահել ուշադրության կենտրոնում։
LiveNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.