Արման Սարգսյան․ Որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը կարող է ղեկավարել ԳՇ պետին
Գլխավոր շտաբը` որպես պետական կառույց, պահպանելու է իր կարգավիճակը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով երեկ կառավարության ընդունած նախագծին, ըստ որի` ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Տեսնում եմ մեկնաբանություններ, թե ինչպե՞ս կլինի, որ քաղաքական ղեկավարը` պաշտպանության նախարարը, ղեկավարի զինվորականին։ Սակայն այս պահին էլ ղեկավարում է և միշտ է ղեկավարել։ Որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը պետք է զինվորականին ղեկավարի»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` իրականում բարեփոխումներ են իրականացվում, և շեշտը պետք է դնել այն բանի վրա, որ զինվորականները պետք է զբաղվեն մարտունակության բարձրացման գործերով, իսկ գնումներից զերծ են մնալու։ Սարգսյանը նշեց, որ սա օպտիմալացման և ճիշտ կառավարման ձև է։
Հարցին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախադեպը որքանո՞վ կապ ունի այս փոփոխությունների հետ` փոխնախարարը պատասխանեց` բացարձակ։
Սարգսյանը հավելեց, որ դեռևս չի որոշվել` ով է նշանակվելու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.