Աբրահամյան․ Տաթևին ու նրա եղբորը ոստիկաններն առևանգել են միայն նրա համար, որ բարձրաձայնել են գերեվարվածների խնդիրը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է գերեվարվածների խնդիրը բարձրաձայնած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողություններին՝ գրելով․
«Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։
Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։
Պաշտոնական դիրքն, իհարկե, չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց․ Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։
Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի։ Արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.