ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները Երևանում անցել են շատ կառուցողական և լավ մթնոլորտում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ միասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելով նիստի ամփոփիչ արդյունքները:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը:
Անդրադառնալով այս հարցին՝ Ստանիսլավ Զասը շեշտեց, որ իրավիճակն իսկապես բարդ է կոլեկտիվ անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Իսկ արևելաեվրոպական տարածաշրջանում, ըստ գլխավոր քարտուղարի, իրադրությունը գնալով վատթարանում է:
«Քննարկման արդյունքներով համաձայնեցվել և ընդունվել է փաստաթուղթ՝ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում արտգործնախարարները խոր մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության շարունակական վատթարացման կապակցությամբ: Փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման և մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին», - հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը:
Ստանիսլավ Զասի խոսքով՝ վերոշարադրյալ կետերն արտահայտում են այն եզրահանգումների հիմնական էությունը, որոնք դրված են ԱԳ նախարարների համատեղ հայտարարության հիմքում:
Բացի այդ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այդ մասին մինչ Ստանիսլավ Զասի ելույթը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հարցի առնչությամբ Ստանիսլավ Զասը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին փորձն այդ առումով Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ առաքելությունն էր:
«Ըստ էության՝ դա մեր առաջին փորձն էր Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողության ընթացքում, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը: Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրագործվել են ՀԱՊԿ-ի մեր աշխատանքային մարմիններում, և մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ», - հաղորդեց Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և անձամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ինչպես ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկներ ներկայացնելու, այնպես էլ առհասարակ հյուրընկալության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.