Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքների մատակարարման պայմանագիրը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրենք է ստորագրել Հայաստանի հետ նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին, հայտնում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Մաժիլիսի (ստորին պալատ) էկոլոգիայի և բնության կառավարման հանձնաժողովը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմաններն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների մատակարարման համար, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածուխի:
Կողմերը հաստատում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների ցանկը՝ միջգերատեսչական արձանագրություն կնքելով, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Բացի այդ, երկրների իրավասու մարմինները տարեկան մինչև դեկտեմբերի 1-ը ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման և արտահանման բալանս են կազմում, այդ թվում՝ 27-րդ խմբում դասակարգված ապրանքների մատակարարումների ծավալները Ղազախստանից և Ռուսաստանից Հայաստան (ինդիկատիվ բալանսներ):
Ղազախական կողմի իրավասու մարմինը նավթի մատակարարների դիմումների և նավթամթերքների արտադրության և սպառման ներքին բալանսի հիման վրա հաստատում է հանրապետության նավթավերամշակման գործարաններից Հայաստան նավթամթերքի մատակարարման պլանը` ինդիկատիվ բալանսները չգերազանցող ծավալներով:
Արտահանման մաքսատուրքեր ապրանքներից չեն գանձվի՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածի համաձայն։ Դրանք նաև Հայաստանի տարածքից չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Պարտավորությունների խախտումներ հայտնաբերման դեպքում հայկական կողմը ղազախական կողմին դոլարով հաշվարկված և արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցում է վճարում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.