«Ժողովուրդ». ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի՝ մոտ երկու ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն:
«Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը»,- ասվում է վերոնշյալ հոդվածի 1-ին կետում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Երեք ամսից, փաստորեն, նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու է: Դատախազի ընտրության համար ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, որը նախ Ազգային ժողովի համապատասխան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվի, ապա՝ ԱԺ նիստի ժամանակ: Ժամկետների հստակեցումը խորհրդարանն է կատարում՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացավ, որ դատախազի ընտրության հարց դեռևս չեն քննարկում: Խմբակցությունից զատ, հարցը նաև Պետաիրավական հանձնաժողովի մակարդակում էլ չի քննարկվել: «Ժամկետներին հետևեք, ամեն ինչ կերևա»,- ասացին մեզ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցություններին, ապա այս պահին նրանց քաղաքական օրակարգը բոլորովին այլ է և ոչ խորհրդարանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:19
Армяне должны общими усилиями не допустить, чтобы в жизни возобладали нетерпимость и братоненавистничество, а ложь и зло не подорвали национальное единство. Об этом заявил Католикос Всех армян Гарегин Второй на встрече с участниками Всеармянского спортивного союза в Эчмиадзине.
-
2025-07-30 09:17
29 июля завершилось судебное разбирательство по делу Соны Мнацаканян — беременной женщины, ставшей жертвой наезда кортежа премьер-министра в 2022 году.
-
2025-07-30 09:16
По решению судьи Апелляционного уголовного суда Армении Вазгена Рштуни дьякон Грайр Акопян, арестованный по уголовному производству о планировании переворота, будет отпущен на свободу.
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.