Последние новости

Արարատում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին սպասող բնակչուհուն, նրա մորը և նշանածին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ Արարատ քաղաքի հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանին, նրա մորը և նշանածին` որևէ օրինական պահանջ չներկայացնելով: NEWS.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց, որ իրենք Արարատ քաղաքի հրապարակում կանգնած սպասում էին աշխատանքային այցով քաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, և ոչինչ չէին անում, ոստիկանները մոտեցել են իրենց և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել:

 

«Մորս հրեցին, նստեցրին մեքենան, ինձ ու նշանածիս 6-7 ոստիկանները հրելով բռնեցին և բերեցին Արարատի ոստիկանության բաժին: Այստեղ նույնպես չեն ասում, թե ինչի են բերման ենթարկել, ինչ օրինական պահանջ չենք կատարել: Մենք ուղղակի կանգնած էինք, սպասում էինք, որ Փաշինյանը գար, հարց ունեի իրեն ուղղված հորս սպանության հետ կապված»,- պատմեց Գայանեն և հավելեց, որ Փաշինյանի աջակից քաղաքացիներին ոստիկանությունը բերման չի ենթարկել:

Գայանեն նշեց, որ իրենց ցանկանում են տեղափոխել ոստիկանության Վեդու բաժին և իրենղց փաստաբան է անհրաժեշտ:

Գայանեն նշեց, որ քաղաքում մեծ թվով ոստիկանական ուժեր կային, որոնք խստացված ծառայություն էին իրականացնում Փաշինյանի այցին ընդառաջ:

Նշենք, որ մինչ այս էլ մի խումբ քաղաքացիներ փորձել էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը Արարատ, սակայն ոստիկանները բերման էին ենթարկել նրանց:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ