Բագրատ Եսայան․ Իմ կալանավորման միջնորդությունը աբսուրդի ժանրից էր
Ուրախ եմ, որ մեր բոլոր հույսերն արդարացան, քանի որ այն, ինչ ներկայացվեց դատարան, աբսուրի ժանրից էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը՝ մեկնաբանելով դատարանում քննության կողմից ներկայացված իրեն կալանավորելու միջնորդությունը։
Հարցին՝ կարելի՞ է արդյոք շնորհավորել իրեն, Եսայանը պատասխանեց. «Առայժմ այս միջանկյալ հաղթանակի համար՝ իհարկե»։
«Կարծում եմ, որ սա իսկապես հաղթանակ էր, քանի որ այն հիմնավորումը, որով նախաքննական մարմինը՝ 44 հոգանոց քննչական խումբը, 20 ամիս առաջ քրեական գործ հարուցելուց հետո կալանքի միջնորդությամբ դիմել էր դատարան, ուղղակի ծիծաղելի է։ Ի պատիվ դատարանի, դատավորների՝ պետք է ասեմ, որ այն կայացրեց միակ հնարավոր արդար դատավճիռը։ Այս պայմաններում մենք բազմաթիվ անօրինական, անարդար որոշումների ենք ականատես լինում, բայց, ի պատիվ այս դատարանի, կարծում եմ, որ որոշումը արդարացի էր»,- ասաց Բագրատ Եսայանը։
Հեռուստաընկերության տնօրենի խոսքով՝ իր համար ևս անակնկալ էր, որ ձերբակալությունից ընդամենը 10 ժամ անց քննիչը դիմեց դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։
«և մինչև գիշերվա ժամը 3-4-ը նա վարում էր դատավարությունը։ և ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ պաշտպաններ Սերգեյ Հարությունյանին, Վահա Եփրիկյանին՝ կալանքի միջնորդության դեմ իսկապես բավականին հիմնավոր բողոքի համար»,- ընդգծեց նա։
«Ուրախ եմ, որ մեր բոլոր հույսերն արդարացան, քանի որ այն, ինչ ներկայացվեց դատարան, աբսուրդի ժանրից էր։ Մնում էր միայն ինձ մեղադրել Քենեդու սպանության կամ, ինչու ոչ, Շուշին հանձնելու մեջ և այդ հիմքով կալանքի միջնորդություն ներկայացնել։ Մինչդեռ քրեական գործի հիմքում դրվել է ընդամենը մեկ դրվագ և մինչև հիմա դրա վրա է հիմնված»,- իր դիտարկմամբ կիսվեց Բագրատ Եսայանը:
Նա ընդգծեց, որ ապրիլից, երբ ակտիվացավ Դիմադրության շարժումը, երբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքը վերջին քաղաքական իրադարձությունների լուսաբանման գործում, քննությունն միանգամից ակտիվացրեց այս քրեական գործը, որը 18 ամիս քնած վիճակում էր և 18 ամիս ոչ մի քայլ չէր ձեռնարկվում:
«Բայց սկզբում Գերասիմ Վարդանյանը, հետո, որպես շարունակություն, փորձեցին ներգրավել այլ անձանց, և այդ դեպքից 20 ամիս անց նման անհեթեթ միջնորդությամբ ներկայացան դատարան»,- եզրափակեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.