Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում Թուրքիայի մտավախությունները օրինաչափ են
Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի, դաշինքին անդամակցության հայտերի հարցում, Թուրքիայի մտավախությունները օրինաչափ են, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Սրանք օրինական մտահոգություններ են։ Մենք խոսում ենք ահաբեկչության և զենքի արտահանման մասին»,- ասել է Սթոլթենբերգը` Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում և շեշտել, որ Թուրքիան դաշինքում առանցքային դեր ունի, ինչը պայմանավորված է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև Սև ծովում ունեցած ռազմավարական դիրքով և Ուկրաինայի ռուսական ներխուժման ժամանակ ցուցաբերած աջակցությամբ:
«Մենք պետք է հիշենք և հասկանանք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի ենթարկվել ավելի շատ ահաբեկչական հարձակումների, քան Թուրքիան»,- ասել է Սթոլթենբերգը՝ օգտագործելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սիրված երկրի անվան թուրքերեն արտասանությունը։
Երկու երկրների ղեկավարները, համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, նշել են, որ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակակն կլինեն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.