Աշոտյան․ Հսկաները գնում են քաղաքական օլիմպոսից և ի հայտ են գալիս գաճաճները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անդրանիկ Մարգարյանը իր ողջ կյանքը նվիրել էր Հայաստանի անկախությանը և պետականության կայացմանը և այդ տարիները իր վարչապետության, մեր նորագույն պատմության մեջ մխրճվել են որպես տնտեսական կայունության, զարգացման, նոր ձեռքբերումների, Հայաստանի միջազգային հեղինակության աճի տարիներ: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Լինելով քաղբանտարկյալ ժամ անակին, որովհետև գիտեք` մեր կուսակցության ակունքները գալիս են հենց այդ գաղափարից, սովետական միության ժամանակ մեր կուսակցության հիմնադիրներից նստել են սովետական բանտերում, այդ թվում` լուսահոգի վարչապետը; Նա շատ լավ գիտեր խոսքի արժեքը և պայքարող տեսակ էր: Նա կարողանում էր քաղաքական դաշտում մերան հանդիսանալ տարբեր քաղաքական ուժերի միջև , անհանդուժողականությունը արագ մարում էր և կարծում եմ` հաշալի թիմ էր այդ ժամանակ աշխատում` նախագահ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ Անդրանիկ Մարգարյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան: Այս եռյակը հսկայական աշխատանք էր կատարում ժամանակին` անվտանգությունից մինչև տնտեսություն և իր տեղը նրա մահից հետո դատարկ մնաց: Այդ տեղը փորձեց լրացնել լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, սակայն հսկաները գնում են քաղաքական օլիմպոսից և ի հայտ են գալիս գաճաճները»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` իրենք մինչև 2018 թվականը շարունակել են այն ավանդույթները, որոնց վրա խարսխված է եղել Անդրանիկ Մարգարյանի գործունեության ավանդույթները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.