Последние новости

Դիմակավորված ու նռնակով զինված տղամարդը Երևանում տարադրամի փոխանակման կետ է թալանել

Երեկ` ժամը 22։45-ի սահմաններում, նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության և Երևանի քննչական վարչության աշխատակիցները։

Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ