Փաստաբանները պահանջում են ՀՀ-ում անհապաղ կասեցնել Սորոսի գրասենյակի գործունեությունը
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը միջնորդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են անհապաղ կասեցնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի (Սորոսի գրասենյակը) գործունեությունը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները` դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ գրասենյակի վերջնական վտարումը մեր հայրենիքից»,–գրել է նա:
Աթանեսյանը նշել է, որ հայցադիմումն ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու «արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության»:
Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի գրասենյակը) լուծարելու պահանջով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
«Самое серьёзное ограничение, которое вызывает у меня недовольство, — это фактический запрет на выезд из Армении, что мешает моей международной деятельности», — заявил в ходе встречи с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.