Դատախազությունը միջնորդել է բռնագանձել մետրոյի նախկին տնօրենի գույքը
Մետրոպոլիտենի նախկին տնօրենի և նրա հետ փոխկապակցված 5 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու 2 հայցադիմումները վարույթ են ընդունվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Այսպես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 2 հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մի քանի միավոր գույք։
Մասնավորապես, բռնագանձման ենթակա է Երևանի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի Առինջ համայնքում գտնվող գույքը, իսկ անհնար լինելու դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ 702 միլիոն դրամ։ Բացի այդ, հայցադիմումում նշված են նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասերը, Երևանում գտնվող ավտոկայանատեղին, 2 շինությունները, իսկ անհնար լինելու դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեք 535 միլիոն դրամը։
Բռնագանձման ենթակա են նաև 3 մեքենաները կամ դրանց արժեքը` 27 միլիոն դրամ, ինչպես նաև 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը և 29 միլիոն դրամ` որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.