Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Նա ասաց, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։
Նշենք՝ Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք առկա չէ։
Նրանք դատարանում հայտարարել էին, որ Ասլանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չկա։
Գործով մեղադրող դատախազի այն պնդմանը, թե Ասլանյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպաններն առարկել էին, նշելով, որ քրեական գործի հարուցման պահին Ասլանյանը գտնվել է ազատության մեջ և չի խոչընդոտել քննությանը։
Դատարանում ելույթով հանդես էր եկել նաև Մամիկոն Ասլանյանը։ Նա ասել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, և, որ քրեական արդարադատության հետ որևէ առնչություն չունի։ Նա հույս էր հայտնել, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի և իրեն ազատ կարձակի։ Դատարանի բակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ ի աջակցություն՝ Մամիկոն Ասլանյանի։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:
Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։
Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.