Զգուշացեք, խաբեբաներ են. հանգստի մեկնողներին ոստիկանությունը հորդորում է ուշադիր լինել
ՀՀ ոստիկանությունը հորդորում է հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացիներին հնարավորինս ուշադիր լինել տուրիստական գործակալությունների և դրանցից փաթեթներ ձեռք բերելու հարցում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահարներին: Ոստիկանությունը շեշտում է, որ առաջին հայացքից դժվար է հստակ տարբերել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ:
«Թացը չորից տարբերելուն նպաստող առաջին և գլխավոր ցուցիչն ավիատոմսի և հյուրանոցի վաուչերի բացահայտ էժան գինն է: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ, կուլ տալով էժանության խայծը, մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչև վճարում կատարելը գերատեսչությունը հորդորում է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ էլ հանգամանորեն պետք է ծանոթանալ բոլոր կետերին։
Այդ գործողություններից հետո անհրաժեշտ է ստուգել ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով checkmytrip.com կայք։ Հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելու համար է պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին կասկածելի որևէ բան նկատելիս անպայման դիմել իրավապահներին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.