Վարդան Բոստանջյանը նշել է Հայաստանում դոլարի արժեզրկման պատճառը
Դոլարի նկատմամբ այսօր նկատվող դրամի արժևորումը մեծապես պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, թեև առկա է նաև սուբյեկտիվ գործոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցների պայմաններում արտարժույթով աշխատող տնտեսվարող սուբյեկտները փնտրում են վայրեր, որտեղ կարող են իրացնել իրենց կուտակած արժույթը։ Հայաստանը դարձել և մնում է այս վայրերից մեկը»,- ասաց նա։
Բոստանջյանի խոսքով՝ դոլարի ներկայիս արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ կապված է հենց վերը նկարագրված պատճառի հետ։
«Քանի որ դեռևս նշաններ չկան, որ ներկայիս իրավիճակը չի շարունակվի (Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը-խմբ.), ապա հայկական դրամի հետ կապված գործընթացները կշարունակվեն։
Ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկը, առավելագույնս օգտագործում են իրենց գործիքները՝ տնտեսվարող սուբյեկտների վրա արժույթի տատանումների բացասական ազդեցությունը մեղմելու համար, սակայն այդ գործիքների կիրառումն ունի սահմաններ, որոնցից այն կողմ նրանք սկսում են կորցնել իրենց բարձր արդյունավետությունը։
«Այդ դեպքում աջակցությունը պետք է լինի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացումը։ Խնդիրը չի լուծվում արտահանմամբ կամ ներմուծմամբ, այն լուծվում է կարգավորման մակարդակի բարձրացմամբ, պետություն-բիզնես հարաբերությունների հստակեցմամբ»,-հավելեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է դրամի արժևորմանը, ապա այն կարող է տարբեր ազդեցություն ունենալ՝ կախված գործունեության տեսակից՝ ոմանց համար դա ռիսկ է, ոմանց համար՝ հնարավորություն։
«Ընդհանուր առմամբ, մեր երկրի համար դա այնքան էլ վատ չէ, բայց առանձին տնտեսվարող սուբյեկտների համար՝ ռեսուրսների առկայության, արտադրված ապրանքների որակի կամ մատուցվող ծառայությունների առումով, կարող են որոշ հարցեր առաջանալ։ Բայց ընդհանուր առմամբ արտահանողները կհայտնվեն ավելի շահեկան վիճակում, քան ներկրողները»,-պարզաբանեց նախկին պատգամավորը։
«Այս ճնշումը կարելի է մեղմել Հայաստանի ներսում ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելով, բայց աշխարհում գործընթացներն այնպես են ընթանում, որ այս կամ այն կերպ գնաճային ճնշում է գործադրվում բոլոր երկրների վրա»,-եզրափակեց Բոստանջյանը։
Նշենք, որ երեք ամսում դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է գրեթե 20 տոկոսով։ Եթե մարտի 14-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 514,97 դրամ, ապա հունիսի 13-ին 1 դոլարն արժե արդեն 418,64 դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.