Կոպիրկին. Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների շարքում
Պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների շնորհիվ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների և դաշնակիցների շարքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ այս տարի երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակները: Դեսպանի գնահատմամբ` այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունն աչքի է ընկել ինտենսիվ, փոխվստահության բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ակտիվ փոխգործակցությամբ:
Այս ժամանակահատվածում արագ զարգացել են և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշները և կազմել է շուրջ 2,6 մլրդ դոլար:
«Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը։ Երկկողմ արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության ոլորտում: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Ռուսաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ ու լարված աշխատանքին, որն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը` լինի դա տրանսպորտային և տնտեսական կապերի բացում, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորում` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի արդար, բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնող կարգավորում, առաջխաղացում դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն, լիարժեք հարաբերություններ: Կոպիրկինը հատուկ ընդգծել է տարածաշրջանի համար այն բացառիկ կարևոր դերը, որը խաղում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
«Այս ամենը, ինչպես նաև պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունները մեր երկրներին միավորում են այն մարտահրավերների առջև, որոնց մենք բախվում ենք այսօր», - կարծում է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանն ուղղություն է վերցրել դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում, որը քաղաքակրթությունների, ավանդույթների, ինքնությունների բազմազանությունը կհամատեղի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքին հավատարմության սկզբունքների վրա հիմնված արդյունավետ փոխգործակցության հետ:
«Այս սկզբունքների համառ պաշտպանությունը Ռուսաստանին բերում է այն ուժերի դեմ պայքարի առաջնագիծ, որոնք ուղղված են գլոբալ գերիշխանությանը, աշխարհին իրենց բացառիկ շահերը պարտադրելուն։ Դա հատկապես ակնհայտ է հիմա, երբ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում ։ Գործողություն, որն, ըստ էության, մեզ պարտադրվել է հենց նրանց կողմից, ովքեր տարիներ շարունակ մեծամտորեն հրաժարվում էին լսել մեր մտահոգությունները, որոնք վերաբերում էին մեր երկրի կենսական շահերին ու անվտանգությանը»,–նշել է նա։
Ռուսաստանը բախվում է միջազգային հարաբերությունների համակարգից նրան հեռացնելու փորձերին։ Բայց նա հաստատակամորեն դիմակայում է և դիմակայելու է նման քաղաքականությանը։ Կոպիրկին խոսքով` Ռուսաստանի ներուժն ու դերը չափազանց կարևոր են աշխարհի համար, պարզապես հնարավոր չէ այն «չեղարկել»։
Ընդ որում, Մոսկվան հենվում է իրեն հոգեհարազատ, իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու ունակ գործընկերների աջակցության վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.