Բոչարնիկով. ԵՄ-ն ցանկանում է վերահսկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ՌԴ-ի նախաձեռնությունը
Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սկզբնական դեր խաղաց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում։ Ինչպես գիտեք, այն հետագայում վերջնական տեսքի բերվեց 2021 թվականին ևս երկու բարձր մակարդակի եռակողմ հայտարարություններով։ Այս բոլոր հայտարարությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքն են։ Միևնույն ժամանակ, ես չէի ասի, որ կարգավորման գործընթացն արդեն հասել է ավարտին։ Դա ավելի շուտ սկզբնական փուլում է»,-ասել է Բոչարնիկովը։
«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։
Պատասխանելով հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության մասնակցության մասին հարցին՝ Բոչարնիկովն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է վերահսկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի նախաձեռնությունը և բոլոր ոլորտներում առաջընթաց գրանցել:
Այդուհանդերձ, Բոչարնիկովը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է «օգուտ բերել գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծերի ֆինանսավորումը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.