Քաղավիացիայի ոլորտում Տաթևիկը ձեռքբերումներ չուներ, կարծում են փորձագետները
Քաղավիացիայի կոմիտեի պետի պաշտոնից Տաթևիկ Ռևազյանի հեռանալը որևէ բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ նա մասնագիտական հմտություններով աչքի չէր ընկնում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ավիացիոն ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Նա ոչինչ չի արել։ Երիտասարդ աղջիկ էր, բայց մասնագետ չէր, պարզապես լավ անգլերեն գիտեր ու այդ առիթն օգտագործելով գործուղումների էր գնում, տարբեր միջոցառումների մասնակցում, բայց Հայաստանին իր գործուղումները ոչ մի արդյունք չեն տվել»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռևազյանն այնպիսի երկրներ է մեկնել, որոնք Հայաստանի ավիացիոն ոլորտի հետ որևէ կապ չունեին, հետևաբար գործուղումներն ու դրանց վրա ծախսված գումարներն անիմաստ են եղել։
Փորձագետը նաև Ռևազյանի ձեռքբերումը չի համարում տարբեր լոուքոսթերների հայկական ավիացիոն շուկա մուտքն ու ազգային ավիափոխադրող «Fly Arna»-ի ստեղծումը։ Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանն ավելի լավ է ազգային ավիափոխադրող չունենար, քան ունի փոխադրող, որի 50 տոկոսը ոչ թե հայկական է, այլ՝ արաբական։
«Ազգային փոխադրողը պետք է լինի ամբողջական ծառայություն մատուցող։ Դրա 49 տոկոսը մերը չէ, իսկ մենք ի՞նչ գիտենք, թե վաղը Թուրքիան չի գնի այդ 49 տոկոսը»։
Անդրադառնալով Ռևազյանից հետո պաշտոնին փոխարինող հավանական թեկնածուներին, որպես ՔԱԿ-ի պետի պաշտոնակատարի լավագույն տարբերակ Խաչատրյանը նշեց ներկայիս ժ/պ Միհրան Խաչատրյանին։ Փորձագետի խոսքով՝ Խաչատրյանը փորձառու օդաչու է, լավ անգլերեն գիտի ու լավ մարդ է։
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ իրականում այլևս էական չէ, թե կոմիտեի ղեկավարն ով կլինի, քանի որ ոլորտում ամեն ինչ, բացի աէրոնավիգացիայից, մասնավորեցվել է, իսկ նախկինում ամեն ինչ պետական էր, պետությունն էր վերահսկում դրանք։
«Այս պարագայում քաղավիացիայի կոմիտեն անախրոնիզմ է։ Դա կարելի էր ընդամենը մի փոքր բաժին սարքել էկոնոմիկայի կամ այլ նախարարության կազմում։ Եթե հիմա գրեթե ամեն ինչ մասնավորի ձեռքում է, թող մասնավորն էլ շուկայական հարաբերությունների հիման վրա վերահսկի»,- կարծում է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ կոմիտեն հիմնականում թղթային, ծրագրային ֆունկցիաներ է իրականացնում, և նույնիսկ իմաստ չունի դրա աշխատակազմը մեծացնել։
Պետրոսյանը, թեև չի մեղադրում Տաթևիկ Ռևազյանին քաղավիացիայի ոլորտի խնդիրների համար, սակայն նշում է՝ նա մեղավոր էր, որ նախկինում եղածը չէր վերահսկում։ Օրինակ՝ Ռևազյանը կարծում էր, որ հայկական ավիաընկերությունների սև ցուցակ ընկնելը ոչ թե իր, այլ իրավապահների գործն էր։
«Մեր ավիաընկերությունները, որոնք արհեստական ստեղծված ձեռնարկություններ էին, հայտնվեցին սև ցուցակում, որովհետև Հայաստանի անունն օգտագործում էին տարբեր հանցագործ մեխանիզմներում։ Դա արվել է մինչև Տաթևիկը, բայց նրա մեղքն էլ իրավիճակը բարձիթողի անելն էր»,- ասաց Պետրոսյանը։
Ազգային փոխադրողի ստեղծումը Պետրոսյանը ևս Ռևազյանի ձեռքբերումը չի համարում։ Ըստ նրա՝ նույնիսկ ծիծաղելի է, որ Ռևազյանը ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանին ազգային ավիափոխադրող պետք չէ, բայց այսօր իր հրաժարականի տեքստում գրում է, որ իրականում այդպես ասելով հակառակը նկատի ուներ։
Ցանկացած դեպքում, Պետրոսյանը Fly Arna-ի ստեղծումը դրական է համարում, թեպետ կրկին ընդգծում է՝ այն այդքան էլ հայկական ազգային ընկերություն չէ։
«Դրական եմ համարում, որ վերջապես Հայաստանը կունենա իր դրոշակակիր օդանավերը և սեփական ընկերությունը, որը բազավորված կլինի արդեն «Զվարթնոց» օդանավակայանում, բայց Fly Arna-ն այնքան էլ ազգային չէ, Air Arabiya-ի պարկն է։ Նրանք տարբեր տեղեր ունեն նման գործարքներ, իրենց համար դա շահավետ է»,- նշեց Պետրոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.