«Զրո» կողմ, «զրո» դեմ. ընդդիմության առաջարկած նախագիծը մնաց առանց քննարկման
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների» մասին ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ հերթական նիստերի օրակարգում չի քննարկվի։
Այն այսօր չընդգրկվեց օրակարգում, քանի որ նիստին ներկա 60 պատգամավորներից ոչ ոք կողմ չքվեարկեց այդ առաջարկին։ Բայց և դեմ քվեարկող չեղավ։
«Երրորդ բաժնում մեկ նախագիծ կա` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն ընդգրկվել է երրորդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար այս հարցը պետք է քննարկենք առանձին»,– նիստի օրակարգը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Քանի որ նախագծի հեղինակներն ու հիմնական զեկուցողը նիստին ներկա չէին, այն առանց քննարկման դրվեց քվեարկության։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։
Արդյունքում «զրո» կողմ, «զրո» դեմ ձայներով նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նիստերը բոյկոտել են ու արդեն տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մայիսի 25-ին առաջարկել էին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկել ԱԺ արտահերթ նիստում, որը նշանակվել էր հունիսի 3-ին, ժամը 16։00-ին։ Ընդդիմությունն ԱԺ–ին առաջարկել էր ընդունել հայտարարություն, որում ի թիվս այլ դրույթների նշվեր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, դրանից հետո հայտարարել էր, որ արտահերթ նիստին չի մասնակցելու։
Հունիսի 3–ի նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։ Իշխանական խմբակցությունից ներկա էր միայն նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` անհրաժեշտ քվորում չլինելու հիմնավորմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.