«Փաստ». ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԸ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա գրառում էր կատարել՝ մասնավորաբար նշելով, որ աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն:
«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում իսկապես նրա հրաժարականի պատճառը որևէ մեկի հետ սոսկ անձնական տարաձայնությունները չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն, ինչն էլ հիմք է տվել նրան դուրս գալ քաղաքականությունից ու, ինչպես ինքն է նշում, կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:
Ռևազյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ նա շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում: Ավելին, նա, ինչպես մեզ փոխանցեցին, մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 15:01
Азербайджанский «демократ» на конференции БДИПЧ ОБСЕ угрожал Армении. Об этом сообщает фонд «Гегард».
-
2025-06-04 14:59
В Грузии с 1 июля закрывается информационный центр НАТО и ЕС.
-
2025-06-04 14:57
Спецпредставитель президента США по Украине Кит Келлог выразил уверенность, что новые санкции США против России готовы. Как передает Арменпресс, об этом сообщил Fox News.
-
2025-06-04 14:55
В Национальном собрании продолжается обсуждение годового отчёта о выполнении государственного бюджета за 2024 год. Министр финансов Ваагн Ованнисян представил подробный доклад, в котором осветил основные макроэкономические показатели, структуру формирования доходов, направления налоговой и таможенной политики, а также данные по расходам и дефициту.