«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՆՔՆԱՄՈՌԱՑ» ՄՏԵԼ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼՈՒ ԹԵՄԱՅԻ ՄԵՋ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։
Ըստ տեղեկությունների, իշխանությունները «ինքնամոռաց» մտել են թեմայի մեջ և քննություններին աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են գրանցել, որպեսզի ընտրական գործընթացում կադրային խնդիրներ չունենան։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնականում հաշվի չեն առնվել մարդկանց ունակություններն ու ընտրություն կազմակերպելու փորձը, այլ քննության են ուղարկել՝ զուտ «մերը լինի» սկզբունքով ու քանակ ապահովելու համար։
Թերթի տեղեկություններով, հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետները «սվոյ» չեն, մարզային իշխանությունները կոնկրետ հրաման են իջեցրել, որ լիցենզավորմանը ոչ մի պարագայում չմասնակցեն այդ բնակավայրերի դպրոցների, ինչպես նաև համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 13:24
Все разумные люди уже поняли, что напряжение, созданное вокруг церкви, не будет разрешено быстро.
-
2025-07-23 12:42
Осужденный на пожизненное заключение за жестокое убийство Мгер Енокян вышел на свободу по условно-досрочному освобождению. Об этом Sputnik Армения сообщили в министерстве юстиции республики.
-
2025-07-23 12:36
Сенатор США Джош Хоулин в Сенате и конгрессмен Райли Мур в Палате представителей США представили резолюции, осуждающие преследования христиан, включая этнические чистки, совершенные Азербайджаном в отношении армян Нагорного Карабаха.
-
2025-07-23 12:33
В министерствах объявлен режим номер один. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на собственные источники.