Երևանում կանցկացվի SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը
Հունիսի 17-ին Երևանում կմեկնարկի «SILICON MOUNTAINS – 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը՝ նվիրված թվային տրանսֆորմացիային։ Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նա պարզաբանել է, որ միջոցառման նպատակը Հայաստանն աշխարհին որպես այնպիսի երկիր ներկայացնելն է, որտեղ կարող են նախագծվել և արտահանվել բարդ տեխնոլոգիաներ։ Մուսայելյանը հիշեցրել է, որ աշխարհի բոլոր զարգացած երկրները գնացել և գնում են հենց այդ ճանապարհով։
Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի Գործատուների միության ղեկավարը տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակում հայաստանցի պաշտոնյաները, ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային տրանսֆորմացիայի հնարավորությունները, թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում, կներկայացնեն իրենց գաղափարները։ «Գագաթաժողովի թեմաներն են լինելու թվային տրանսֆորմացիան, ֆինտեկը և կիբեռանվտանգությունը։ Պանելային քննարկումներին կմասնակցեն ավելի քան 15 բանախոսներ, ընդհանուր առմամբ գագաթաժողովում կներկայացվեն ավելի քան 50 ընկերություններ։ Այժմ մտածում ենք հնարավորություններն ընդլայնելու և ավելի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների մասնակցությունն ավելացնելու մասին։ Գագաթաժողովի շրջանակում կարող են կնքվել նոր պայմանագրեր»,- ավելացրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.