Պաշտպան․ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Դատավարությանը նրա կողմից համանման բովանդակության միջնորդություն ներկայացվեց։ Վճիռը կհրապարակվի վաղը։
«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Արմեն Գևորգյանն օգտվում է ոչ միայն անձեռնմխելիությունից, որը նախատեսված է ոչ միայն ՀՀ ԱԺ կանոնակարգով, այլև՝ ԵԽԽՎ-ով։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ Գևորգյանի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը խախտում է պատգամավորական անձեռնմխելիությունը։ ԵԽԽՎ նախագահը դիմումներ է հղել տարբեր մարմինների ղեկավարներին, այդ թվում՝ կոչ անելով փաստաբաններին տարածել նամակը։ Դրանում նա հստակ ու մանրամասն ներկայացրել է Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը կարգավորող փաստաթղթերը։
Այն կարող է տարածվել նաև մինչև մանդատը ստանալը սկսված գործերի վրա։ և նա անձեռնմխելիությունը կարող է կորցնել միայն ԵԽԽՎ որոշմամբ։ Եթե պետությունը կարծում է, որ մարդուն պետք է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, պետք է դիմի ԵԽԽՎ, միայն այն կարող է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։ Քանի որ այդպիսի որոշում չկա, մենք միջնորդություն ներկայացրեցին։ Դատարանն այլ անելիք չունի, քան դադարեցնել հետապնդումը։ Որովհետև փաստ է, որ Արմեն Գևորգյանը պատգամավոր է։ Փաստ է, որ պետությունը չի դիմել ԵԽԽՎ և վեհաժողովը չի չեղարկել անձեռնմխելիությունը։ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.