Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով երկու հոգի դատապարտվել են
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին և Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։
Կարեն Մարությանը դատապարտվել է 6, իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Նրանք նաև վճարելու են 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։
Ըստ մեղադրանքի՝ Անրրի Սեդոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.