«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են
Զոհված զինծառայողների ծնողները գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել. նրանք իրենց վրանները Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխել։ Զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք հենց Ազատության հրապարակում էին բողոքի ակցիա անում, սակայն երբ շարժումը սկսվեց, ծնողները մտածեցին, որպեսզի ժողովուրդը չկիսվի, իրենք էլ կգնան Ֆրանսիայի հրապարակ։ «Մենք պարզապես Ֆրանսիայի հրապարակ էինք տեղափոխվել` չմիանալով որևէ քաղաքական ուժի։ Մենք մեր տղաների հետ ենք։ Ընդդիմության երեկվա որոշումից հետո մենք էլ մեր հերթին որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հին տեղը»,- նշեց Ազատյանը։
Նա հիշեցրեց` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցվի, նրան հարցաքննեն, և հարցաքննի ոչ թե քննչական մարմինը, այլ ԱԱԾ-ն։ Վաղը լրանում է այս պահանջով ծնողների ներկայացրած վերջնաժամկետը։
Ազատյանի խոսքով` այս ընթացքում դատական քննությունը և դրա ընթացքը չի բավարարում ծնողներին։
«Այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ` պետք է այս կապիկությունը վերանա։ Այսքանից հետո Փաշինյանը վայելում է իր կյանքը, իսկ մե՞նք։ Նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց տղայի նկարը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց նա։
Վրանում հավաքված ծնողները հայտնեցին` շարունակելու են մնալ այնքան, որքան պետք լինի։ Նրանք հաջորդական գործողությունների ցանկ ունեն, սակայն փակագծերը չեն բացի այս պահին։ Ծնողների խոսքով` վաղվանից շատ բան է կախված, և եթե մինչ այդ որոշում չկայացվի, որ Փաշինյանին կանչելու են հարցաքննության, և դա տեղի է ունենալու ԱԱԾ-ում, «ուրիշ բաներ կլինեն»։
Հարցին, թե որքանո՞վ է ներում նրանց առողջական վիճակը, որպեսզի վրաններում գիշերեն, ծնողները պատասխանեցին` իրենց հիմա ամենաքիչն է դա հետաքրքրում.«Եթե մեզնից գոնե մեկ անձ էլ առողջ մնա, մեր գործը մինչև վերջ առաջ կտանի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.