Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻ ԿԱ
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ֆրանսիայի հրապարակում երեկ Իշխանը թվարկեց «Դիմադրության» շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թե 15 կետ նշեց։ Ես դրանց ևս մի քանիսը կավելացնեի։ Բայց ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կա։ Վերականգնվել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են։ Սա ամենակարևորն է։
Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հանրային տրամադրությունների այն վիճակը, որ կար մարտի կեսերին, խայտառակություն ու մի բան էլ ավելի էր։ Ավելի վատ վիճակում մեր ժողովուրդը միայն 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր։ Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ շիվարած էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում իրենց շուրջ։ Իսկ ահա ընդամենը երեք ամիս առաջ այդ լոյալությունը լրիվ այլ պատճառներ ուներ։ Ժողովուրդն իրեն դատապարտված էր համարում։ Հիմա դա այլևս չկա։ Շարժումը ոչ միայն այդ մթնոլորտն է կոտրել, այլ ինչպես միանգամայն ճիշտ նշեց երեկ Իշխանը, նախանշել է մեր ժողովրդի ապագա ապրելակերպը։
Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի։ Ավելին՝ այդ խնդիրը շատ արագ է լուծվելու՝ անկախ նրանից վրաններ կլինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թե՞ ոչ։ «Դիմադրության» շարժումը դրա հիմքերն արդեն դրել է։ Մնացածում պետք է կենտրոնանանք բովանդակության վրա։ Ձևը հեչ կարևոր չէ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.