Փոխվարչապետը չի բացառում, որ սակագներն ու բյուջեի որոշ հաշվարկներ կվերանայվեն
Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորման արդյունքում ՀԾԿՀ–ը տարվա կտրվածքով կքննարկի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորությունը։
Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
«Ինչ խոսք, սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվարկների մեջ մասնակից լինի»,– ասաց Մհեր Գրիգորյանը` միաժամանակ կարևոր համարելով այն հանգամանքը, թե որքան երկար կարող է տևել դիտարկված արժևորումը։
Փոխվարչապետը չբացառեց, որ գործընացը երկարատև կլինի։ Ու այդ դեպքում, ըստ նրա, ոչ միայն սակագները, այլև բյուջեում դոլարի փոխարժեքով պայմանավորված հաշվարկները վերանայելու կարիք կառաջանա։
«Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ–ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ նույն հարցին` էլեկտրաէներգիայի սակագնի կոնտեքստում այսօր ԱԺ–ում անդրադարձել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ևս չբացառելով, որ փոխարժեքի պահպանման կամ էլ ավելի նվազման դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիտարկի գործող սակագնի համապատասխանությունը փոխարժեքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: