Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ, Ազատության հրապարակում՝ 34 տարի անց (ուղիղ եթեր)
Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 15-ին մեկնարկել է «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ» անվամբ միջոցառում:
Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանը գրել է. «Սիրելիներս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց:
Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը, 2022-ին, ժամը 19:00 հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները..
Ինձ հետ բերելու եմ նաև այդ օրերի մասնակից, նահատակներ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, Վարդան Բախշյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Նաղդալյանի նկարները.... Էլ ում կհիշեք... Կսպասենք, հունիսի 15, 19:00 Ազատության հրապարակ, 34 տարի անց»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.