ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՔԱՐՏԵԶԱԳԻՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՄԵՂՔՈՎ ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻԻ ՎԱՆՔԸ ՊԻՏԻ ԱՆՑՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Վրաստանում շարունակվում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամների դատավարությունը, որոնք մեղադրվում են քարտեզներ թաքցնելու մեջ։
Հիշեցնենք, որ խոսքը քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլիի եվ Նատալյա Իլյիչեվայի մասին է։ 2020 թվականի հոկտեմբերին պետական փորձաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն առաջնորդվել են 1970-80 թվականներին հրապարակված քարտեզներով, ինչը կասկածի տակ է դնում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելությունը։ Մելաշվիլին և Իլյիչևան մեղադրվում են վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում աշխատելու ժամանակ 1937-1938 թվականների քարտեզը թաքցնելու մեջ, ինչի պատճառով Վրաստանը կարող էր զրկվել իր տարածքի 3,5 հազար հեկտարից, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասից։ Քննության տվյալներով՝ նրանք հանցագործությունը կատարել են «վերադաս պաշտոնյաների ցուցումով»։ Դավիթ Գարեջիի վանքը փորագրված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող լեռան մեջ։ Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում են սահմանազատում կատարել այդ տարածքում: Այլ տարածքների հետ ամբողջ վանական համալիրը փոխելու Վրաստանի առաջարկը մերժվել է Բաքվի կողմից, որը հայտարարել է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն: Վիճելի է վանական համալիրի միայն մի փոքր հատվածը։
Դատախազները պնդում են, որ անբարենպաստ քարտեզն օգտագործվել է 2006-07 թվականներին սահմանի որոշ հատվածների սահմանազատման համար: Հանցակիցներին սպառնում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում։ Մեղադրյալ քարտեզագիրներ Մելաշվիլին և Իլյիչևան կալանավորվել են 2020 թվականին, իսկ 2021 թվականին գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Մելաշվիլին քրեական գործն անվանել է անհեթեթ և քաղաքական դրդապատճառներ ունեցող։
Հունիսի 13-ին հարցաքննվել են երեք վկաներ, այդ թվում՝ Ադրբեջանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Գումբարիձեն։ Դեսպան Գումբարիձեն դատարանում հայտարարել է, որ չի մասնակցել քարտեզագրման աշխատանքներին։ Դատախազությունը մտադիր է հարցաքննել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ չի բացառել նրա մասնակցությունը գործին։
Ադրբեջանում այն տարածքը, որի վրա գտնվում է «Քեշիկչի Դաղը» (այսպես են անվանում վանքը Ադրբեջանում), հայտարարված է ադրբեջանական ժողովրդի պատմական սեփականություն, իսկ վանքը, ըստ Բաքվի պատմաբանների, կառուցվել է Կովկասյան Ալբանիա պետության ժամանակաշրջանում։
Նշենք, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև ընդհանուր պետական սահմանը 440 կիլոմետր է, որի մեկ երրորդը դեռ սահմանազատված չէ։ Քարտեզագիրների գործը կասկածի տակ է դրել սահմանազատման-սահմանագծման 1994 թվականին սկսված ողջ գործընթացը, քանի որ գործը վերաբերում է սահմանի 16 համաձայնեցված հատվածներից 13 հատվածներում տարածքների կորստին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.