Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
«Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Իրաքահայոց թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Մելքոն Մելքոնյանն Իրաքի հավատավոր հայորդիների անունից ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ընտրության առիթով՝ ընդգծելով, որ Հայր Օշականն իր նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` հավաստիացնելով, որ իր ողջ ուժերն ու կարողությունները կներդնի և կծառայեցնի ի պայծառություն Իրաքի հայոց թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո զորակցություն է մաղթել Օշական վարդապետին իր առաջնորդական առաքելության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.