ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրեցի, որ ԱՄՆ-ն ևս 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրում Ուկրաինային անվտանգության ապահովման համար, որը լրացուցիչ հրետանի և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև առաջադեմ հրթիռային համակարգեր է ներառում, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական օպերացիաների համար: Մենք այսօր Բրյուսելում քննարկեցինք նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ միջազգային աջակցության համակարգմանն ուղղված ջանքերը: Այսօր ես հայտարարում եմ նաև 225 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, այդ թվում՝ խմելու ջրի, առողջապահական և բժշկական կարևոր պարագաների, սննդի, կացարանի և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար կանխիկ գումարի տրամադրման միջոցով»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 14:53
Таксистам Армении простят около $3,5 млн задолженностей по ранее действовавшим пошлинам. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.
-
2025-07-31 14:52
Снос памятника живописцу-маринисту Ивану Айвазовскому в Степанакерте — акт вандализма, заявил автор монумента народный художник РФ Салават Щербаков.
-
2025-07-31 14:33
Ожидаемыми отключениями электроэнергии, воды и газа нас готовят к темной и холодной зиме. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Степан Даниелян.
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.