ՉԺՀ ԱԳՆ․ BRICS-ի երկրները պետք է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում նոր սպառնալիքներին
BRICS-ի անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) աշխարհում աճող անկայունության պայմաններում պետք Է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում ինչպես ավանդական, այնպես Էլ նոր սպառնալիքների հակազդմանը: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի արտգործնախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«BRICS-ի պետությունները (…) պետք Է պատրաստվեն ավանդական, ինչպես նաև ոչ ավանդական սպառնալիքներին, ակտիվորեն աջակցեն համընդհանուր անվտանգության պահպանմանը»,- մեջբերում Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի խոսքը, որը տեսակապով հանդես Է եկել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպման ընթացքում:
Ինչպես ընդգծել Է նա, միջազգային ասպարեզում մեծ փոփոխությունների պատճառով միավորման անդամները պետք Է ուժեղացնեն աշխարհում կայուն իրադրության պահպանմանը նպատակամիտված գործողությունների համակարգումը: «Անհրաժեշտ Է առաջ տանել իսկական բազմակողմ համագործակցությունը, (…) հաշվի առնել ներկայիս դարաշրջանի միտումները, արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին»,- հավելել Է Յան Ցզեչին:
Հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի Է ունեցել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, ավելի ու ավելի բարդ միջազգային իրադրության կապակցությամբ Չինաստանը հույս ունի, որ կխորացվի միավորման անդամների համագործակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.