Ալիևը տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի հանդեպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օգտագործելով կեղծ փաստարկներ, տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։
«Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին նման քայլեր ձեռնարկել նրա տարածքի հետ կապված»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։
«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «...անցյալ հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային իշխանությունը վերցրել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրել Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել»։
«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, պետք է լավ յուրացնի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային ցանկացած պահանջից»,- ասել է նա։ Ալիևի խոսքով, Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։ «Ադրբեջանն արդեն արել է իր առաջարկները, որպեսզի առաջին քայլն անի, մենք քննարկել ենք այդ հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունն աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, դրա համար ծանրակշիռ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական կառույցներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում։ Եթե նոր պատերազմ, դա աղետալի հետևանքներ կունենա նրանց համար»,- ասել է Ալիևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.