Последние новости

Առանց «Զանգեզուրի միջանցքի» խաղաղություն չի լինի. Ալիևը շանտաժ է անում

Առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին: Այս մասին «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանն իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Զանգեզուրի միջանցքի բացման շուտափույթ որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից մեկն է։ Եթե ​​մեզ այդ մուտք-ելքը չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանի հետ նորմալ համակեցության, նորմալ հարևանությանն ուղղված Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Սա ևս մի կարևոր հարց է, և Ադրբեջանն իրավունք ունի պահանջել դա: ՀՀ կառավարությունը համապատասխան հայտարարություն է ստորագրել։ Երկրորդ՝ Ադրբեջանը, որպես պատերազմում հաղթանակած և օկուպացիայից տուժած երկիր, պահանջելու բարոյական իրավունք ունի»,- ընդգծել է Ալիևը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ