ՔՊ–ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասինԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Վարդապետյանն իր մասնագիտական որակներով և բարձր բարոյական, արժեքային հատկանիշներով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,-ասաց Կոնջորյանը։
Լրագրողների մեկի դիտարկմանը, թե Վարդապետյանը լինելով վարչապետի օգնական, նրա անաչառության հարց արդյո՞ք չի առաջանում` Կոնջորյանը պատասխանեց, թե Վարդապետյանը կուսակցական չէ։
Կոնջորյանը վստահ է` Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր է լինելու:
Կոնջորյանը հավելեց, որ կարևոր կլինի ԱԺ–ում Վարդապետյանի ընտրությանը մասնակցեն բոլորը, այդ թվում՝ նաև ընդդիմադիրները։
Լրագրողները հիշեցրին դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մասին. մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Կոնջորյանն ի պատասխան նշեց, որ Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։
Հավելենք, որ ԱԱԾ–ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։
Կոնջորյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնական առաջադրումը սկսվել է երեկվանից և ունի տասնօրյա ժամկետ։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.