Последние новости

Գարեգին Բ-ն ընդունել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը` Բառնաուլի Ս. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ Մաշտոց քահանա Հակոբյանի ուղեկցությամբ, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել երկու եկեղեցիների և ժողովուրդների դարավոր եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին Հայաստանիր այցելությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել հաղորդակցվելու քրիտոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգության չլուծված խնդիրները։

Գարեգին Երկրորդն անդրադարձել է Դադիվանքին` նշելով, որ վանքի հոգևոր գործունեությունը հնարավոր եղավ շարունակել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հոգածության շնորհիվ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ