Последние новости

Քաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- նշված է հաղորդագրությունում:

Միհրան Խաչատրյանը մինչ այս նշանակումը եղել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը։

Նա ունի ավիացիոն կրթություն` մասնագիտությամբ ավիակարգավար է, ինչպես նաև օդաչու։ Ոլորտում աշխատում է 1973 թվականից։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ