Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՆՏԱԺՆԵՐՈՎ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՈՐԶԵԼ ԻՐ ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻՆ
Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խոսում է բացառապես շանտաժի և ուժի լեզվով, փորձում է ոչ միայն շանտաժի ենթարկել, այլ նաև սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին՝ այսպիսիով ստիպելով շարժվել իր ցանկություններով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Հաշվի առնենք, որ Բաքվի բռնապետը ցայտնոտի մեջ է հայտնվել, քանի որ սեփական հայտարարությունների ձեռքը կրակն է ընկել։ Ալիևը մշտապես հայտարարում է, որ Արցախյան հարցը կարգավորված է, և ղարաբաղյան խնդիր չկա։ Բայց աշխարհն այդպես էլ չի ընդունում Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները՝ բացահայտ ասելով, որ ԼՂ խնդիր, այնուամենայնիվ, կա»,- ասաց ռազմական փորձագետը։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ որքան էլ Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը տարաձայնություններ ունեն, այնուամենայնիվ, Արցախի հարցում միակամ են։
«Եվ հենց այստեղ էլ Ալիևը շատ մեծ խնդիրների առջև է կանգնում՝ փորձ կատարելով ուղիղ, առանց միջնորդների բանակցությունների սեղանի շուրջ բերել Հայաստանին, որպեսզի հենց այդ տեսակ շանտաժներով ու սպառնալիքներով կորզի իր համար ցանկալին։ Այլապես, եթե միջնորդների լեզվով է խոսվում, Ալիևի վիճակը բավական ծանրանում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Հովհաննիսյանը նաև տեսակետ հայտնեց, որ լայնածավալ պատերազմի հավանականությունն այս պահին փոքր է։
«ՀՀ սահմաններին լոկալ ռազմական գործողությունները հավանաբար կշարունակվեն, բայց լայնածավալ ռազմական գործողությունները քիչ հավանական եմ համարում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր՝ ԼՂ կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի նոր առճակատման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.