Երևանի նոր ՋԷԿ–ի աշխատանքում խնդիր է ծագել. կառավարությունը վերանայում է համաձայնագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել լրացուցիչ համաձայնագիր կնքել Երևանի նոր ՋԷԿ–ը կառուցած իտալական «Ռենկո» ՍՊԸ–ի հետ։
Բանն այն է, որ ՋԷԿ–ի պաշտոնական բացումից ավելի քան կես տարի անց կառավարությունում պարզել են, որ ընկերության հետ դեռ 2017թ–ին կնքված համաձայնագրում հստակ սահմանված չէ վառելիքի մատակարարման կետը։ Բացը շտկելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն առաջարկել է լրացուցիչ համաձայնագիր կնքել։ Համաձայնագրի փոփոխմամբ որպես մատակարարման կետ կսահմանվեն «Արմփաուեր» ՓԲԸ-ի և հաղորդման ցանցի սահմանազատման կետերը:
Այս խնդրի մասին հայտնի դարձավ 2022թ–ի մայիսին, երբ «Ռենկո» ընկերությունների խմբի անդամ «Արմփաուեր» ՓԲԸ-ն նոր ջերմաէլեկտրակայանի վերակառուցման բնապահպանական փորձաքննության հայտ ներկայացրեց։ Դրա համաձայն` նորակառույց կայանում հոսքաջրերի սխեման կատարելագործելու, էներգաբլոկի հզորության ցուցանիշը հստակեցնելու և արտադրված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ին միացնելու կարիք էր առաջացել։ «Արմփաուեր» ՓԲԸ-ն առաջարկել էր ՀԷՑ–ի ցանցին միանալ սեփական` 220 կՎ ենթակայանի միջոցով։
Հատկանշական է, որ համաձայնագրի կնքումից հետո կառավարության այսօր հաստատած լրացումը երրորդ փոփոխությունն է։
2017-ին նախորդ իշխանությունների կնքած համաձայնագիրը Հայաստանի գործող իշխանությունն արդեն 2 անգամ վերանայել է` 2018թ-ի նոյեմբերին ու դեկտեմբերին։
Նորակառույց ՋԷԿ–ի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2021թ–ի նոյեմբերի 29-ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց էր կատարել 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանում` ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:
Կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.