Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին։
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։ Թե ինչն է որոշման պատճառը, հայտնի չէ։
Հայտնի է միայն, որ որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջարկով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` մաքսային կցորդը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Արամ Թանանյանը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020թ–ի հունվարի 30-ին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.