Խաչատուրյան․ Ռուսական կողմը ընդունել է, որ իր պարտավորությունները չի կատարել
Մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել: Այս մասին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին: Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունեց, որ այդտեղ բացթողում կա: Հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար պատճառն ի՞նչ է: Բայց իրենք ներքին քննարկումների ժամանակ ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել»,-ասաց նա:
Վահագն Խաչատուրյանի բնորոշմամբ՝ այնքան լարված էր իրավիճակը, որ ԼՂ ժողովուրդի կողմից խնդիր էր դրված, որ եթե խաղաղապահները չեն կարող իրենց անվտանգությունը ապահովել, իրենք կվերադառնան Հայաստան:
«Ռուսական կողմի պատասխանը եղել է այն, որ իրենք պարտավոր են ապահովել ժողովրդի անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք անվտանգ ապրեք: Անգամ կարող են ներկայացնել ներդրումային ծրագրեր, իրենք պատրաստ են դրանք ֆինանսավորել: Դրանից հետո տարածքային կոնֆլիկտներ տեղի չեն ունեցել, հակառակը՝ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում Եվրոպական հարթակում՝ Բրյուսելում: Էնտեղ էլ Ալիևը իրեն ավելորդություններ է թույլ տվել, որից հետո Շառլ Միշելը ուղղել էր նրան, որ այդ հարցը չի քննարկվել: Խոսքը Լեռնային Ղառաբաղ բառը չօգտագործելու մասին է»,-ասաց Խաչատուրյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.