Последние новости

Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները

Ռուսաստանը հուլիսի 1-ից կհանի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը՝ ամփոփելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման արդյունքները։

«Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև ընդհանուր առմամբ բոլորի համար»,–նշել է նա:

Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։

«Պայմանավորվել ենք, որ այդ դեպքում մենք համատեղ կորոշենք քվոտաները և հացահատիկի մատակարարումը կիրականացվի առանց մաքսերի»,–ասել է Ամանգելդիևը:

Այս տարի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը սահմանափակել է սննդամթերքի որոշ տեսակների, այդ թվում ՝ հացահատիկի և շաքարի արտահանումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է քվոտաներ և մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ հացահատիկ արտահանման համար:

Այսօր ցորենի արտահանման ամբողջական արգելք դեռ միայն Բելառուսն է սահմանել։ Հայաստանն ու Ղրղզստանը մաքսատուրքերի և քվոտաների մասին որոշումներ են պատրաստում։ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղարտադրողներին, որպեսզի միջազգային պարտավորությունները կատարեն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ