ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ԱՐԱՆՔՈՒՄ
Արդեն ասել ենք, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու ընդդիմության որոշումը յուրօրինակ եզրակացությունների հանգեցրեց իշխանություններին։ Փաշինյանը որոշեց, թե ընդդիմությունը ձախողվել է, կրկին կարելի է ամեն ինչ, և խորհրդարանում հանդես եկավ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկումը հիմնավորող հայտարարությունների նոր չափաբաժնով։ Իր ստերի մեջ հասավ այն աստիճանի, որ ասաց, թե իրենից առաջ եղած իշխանություններն ընդունել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում...
Նրա բերած փաստարկները նախատեսված են բացառապես ուսապարկերի համար, քանզի պետք է սաստիկ արհամարհես սեփական թիմիդ, որպեսզի խորհրդարանական ամբիոնից նրա գլուխը մտցնես, թե Քոչարյանը մտադիր էր Քի Ուեսթում փոխանակել Մեղրիի շրջանը Արցախի հետ: Ինչպես հետո տխուր կատակում էին սոցցանցերում, ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ փորձել են «նաղդել» Արցախն Ադրբեջանին, իսկ Ալիևը համառորեն հրաժարվել է։
Բայց Փաշինյանի կողմից ղարաբաղյան կարգավորման հարցի նոր «ուսապարկային» մեկնաբանությունը վարչապետի ուրախության միայն մեկ դրսևորումն է՝ «Դիմադրության» վրանների հավաքման և Իլհամ Ալիևին ամեն կերպ գոհացնելու քաղաքականությանը վերադառնալու առթիվ, որպեսզի վերջինս այնքան էլ չզայրանա իր վրա։ Չէ՞ որ Ադրբեջանի առաջնորդի համբերությունը սպառվում էր, և Բաքվում կայացած միջազգային համաժողովում նա հրապարակավ հիշեցրեց Փաշինյանին Արցախի կարգավիճակի հարցն այլևս երբեք չբարձրացնելու վերջինիս պարտավորության մասին։ Խորհրդարանում իր ելույթով Փաշինյանը՝ որպես Ալիևի հավատարիմ հպատակ, փաստացի հավաստիացրեց նրան, որ խոստումը կատարում է, իսկ Արցախի կարգավիճակի խնդրին եթե անգամ անդրադառնում է, ապա լոկ Ադրբեջանի կազմում վերջինիս ընդգրկման անխուսափելիության «փաստարկների» համատեքստում։
«Դիմադրության» վրանների հավաքումից անմիջապես հետո նույն հունով հաջորդեց «Քաղաքացիական պայմանագրի», ավելի ճիշտ՝ Նիկոլ Վովայևիչի հերթական կադրային որոշումը։ Քանզի ուսապարկերը պետք են բնավ ոչ կադրային որոշումներ կայացնելու համար, այլ լոկ նրա, որ լսեն հայկական պետության արդի պատմության նոր վարկածներ, որը «պատրաստ էր Ադրբեջանին հանձնել Մեղրու շրջանը, սակայն Բաքվում հրաժարվել են»։
Եվ այսպես, վրանները հավաքելուց անմիջապես հետո Վովաևիչը կողմնորոշվեց երկրի գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածության ընտրության հարցում։ Իշխանության թեկնածուն 36-ամյա Աննա Վարդապետյանն է, իրավաբան, Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ, որը նախկինում չի աշխատել Հայաստանի Գլխավոր դատախազության համակարգում և լայն հասարակությանը հայտնի է դարձել քննիչին տված իր գրավոր հուշումներով, թե ինչպես գործ սարքել Ռուբեն Հայրապետյանի դեմ: Դեռևս պաշտոնավարող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ժամանակ քրեական ոչինչ չտեսավ Վարդապետյանի գործողություններում, որն այդ պահի դրությամբ վարչապետի օգնականն էր։ Հիմա երևի գլխին է տալիս, բայց արդեն ուշ է…
Կարող է հարց առաջանալ. դե, հասկանալի է, ուրիշ ո՞վ պիտի լինի Հայաստանի գլխավոր դատախազ, եթե ոչ Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամը։ Ի՞նչ խնդիր կա։ Ինչո՞ւ որոշեցինք կապակցել հիասքանչ տիկնոջ թեկնածության առաջադրման մասին որոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու «Դիմադրության» որոշման հետ: Բանն այն է, որ ներկայիս գլխավոր դատախազի լիազորությունները լրանում են միայն 3 ամիս անց։ Եվ «Քաղաքացիական պայմանագիրը», այսինքն Փաշինյանը, կարող էին ամենևին չշտապել իրենց թեկնածուի անունը հրապարակելու հարցում։ Ինչո՞ւ ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հայտարարել Դավթյանին, որ իր թեկնածությունը երկրորդ անգամ չի առաջադրվելու։
Այս հարցի պատասխանը պարզ է, բայց, ավաղ, առանձնապես ուրախալի չէ: Արթուր Դավթյանն օրերս այցելեց Արցախ... Բաքվից հայտարարեցին, թե դա ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, պայմանավորվածությունների խախտում Երևանի կողմից: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարեց, թե «սադրիչ քայլի» ողջ պատասխանատվությունն ընկած է Երևանի վրա: Փաշինյանն այդ ահեղ նախազգուշացումներից անհարմարավետության զգացում ունեցավ և, որոշելով, թե ընդդիմությունը ցրվել է, շտապեց հավաստիացնել Ալիևին, որ Դավթյանի «հանցանքը» անպայման կպատժվի։
Արցախ այցելելուց հետո Արթուր Դավթյանը վերընտրվելու հնարավորություն չուներ։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նման «հանդգնություն»՝ այցելություն Արցախ, իրեն թույլ տվեց այն ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նրա պաշտոնանկության մասին Փաշինյանի որոշումն այն ժամանակ նույնպես հաջորդեց շատ արագ։
Հ.Գ.-Երեկ ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կրկին դուրս եկան Երևանի փողոցներ, իսկ վաղը Ֆրանսիայի հրապարակը կընդունի «Դիմադրության» հերթական հանրահավաքը։ Վրանները հավաքեցին, բայց մարդիկ մնացել են, և նրանց պահանջը նույնն է. Փաշինյանի հրաժարական։ Հայոց օրակարգի գլխավոր հարցը մնում է անփոփոխ. ո՞վ ավելի արագ կկարողանա պարտադրել Փաշինյանին կատարել իր պահանջները. Իլհամ Ալիևը, թե՞ «Դիմադրությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:06
Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер. Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.
-
2025-06-06 09:24
Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?
-
2025-06-05 10:01
Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания. Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.
-
2025-06-03 13:07
Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала.